ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Լրացավ՝ հեռացավ

Լրացավ՝ հեռացավ
09.12.2014 | 11:31

Մեր ընթերցողը վաղուց տեղեկացված է, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսն ավարտված է, և որ այն կվերսկսվի գալիք տարվա մարտի մեկից: Թե առաջնությունում ի՞նչ որակի ֆուտբոլ է ցուցադրվում և ինչի՞ հիման վրա են մեր առանձին մարզիչներ, ֆուտբոլային տեսաբաններ գոհ դրանից, թողնենք ֆուտբոլի մասին իրենց պատկերացումներին, բայց որ սեփական ձագուկի վերաբերմամբ մայր ագռավի արած գովքի տրամաբանությամբ շարժվելը միայն ու միայն բացասական բաներով է հղի, չենք կարող չասել:
Լավ, թողնենք այս ամենն ու տեսնենք, թե ձմեռային հանգստի փուլն ի՞նչ կարող է տալ մեր ֆուտբոլին, ինչի ակնկալիք կարող ենք ունենալ:
Արդեն իսկ հայտնի է կադրային առաջին փոփոխությունների մասին: Առաջիկա օրերին «Արարատը» կունենա նոր գլխավոր մարզիչ, քանի որ լրացել է ակումբի հետ Սամվել Դարբինյանի կնքած երկամսյա պայմանագիրը: Ամենայն հավանականությամբ, այդ անձը կլինի Սուրեն Չախալյանը, ով ընթացիկ մրցաշրջանի սկզբին գլխավորում էր «ՈՒլիսը» և երկկողմ համաձայնությամբ հոկտեմբեր ամսին խզել էր ակումբի հետ պայմանագիրը, թեև հայկական ֆուտբոլի ֆենոմենի մասին է խոսում արդյունք ցույց տվող մարզչի հետ պայմանագրի խզումը, մարզիչ, ում ղեկավարությամբ թիմը տարել էր ութ հաղթանակ ու միայն մեկն ավարտել ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ առաջին կեսից հետո հայաստանյան առաջնության թիվ մեկ թիմը 34 միավոր ունեցող «ՈՒլիսն» է: Նրանից մեկ միավոր է պակաս վաստակել «Փյունիկը»: Երրորդը «Շիրակն» է՝ 25 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ